ԱՄՆ կոնգրեսականը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին
![ԱՄՆ կոնգրեսականը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին](https://freenews.am/uploads/images/image_750x_61feb0a118b66.jpg)
Ջարդերի դատապարտումն այսօր թույլ կտա կանխարգելել ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիան հայերի դեմ: Այս մասին սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցին նվիրված իր ելույթում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթին, փոխանցում է 1lurer.am-ը:
Կոնգրեսականը շեշտել է մարդկության դեմ հանցագործությունները հիշելու կարևորությունը: Նա հորդորել է Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել՝ հետագայում նման աղետներից խուսափելու համար։
«Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց»,- ընդգծել է Կրիշնամուրթին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Կարծիքներ