Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն Ստամբուլի Դոլմաբահչե պալատում, որի ճարտարապետը հայ է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հայազգի ճարտարապետի կառուցած Դոլմաբահչե պալատի գրասենյակում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նշենք, որ Փաշինյանին Ստամբուլի միջազգային օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի փոխարտգործնախարարը։
Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Երեկոյան նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։


Կարծիքներ