Շվեյցարական Ալպերում գտել են կորած 6 դահուկորդներից 5-ի մարմինները
Շվեյցարական Ալպերում կորած վեց դահուկորդներից հինգը մահացել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վալեի կանտոնի ոստիկանությունը։
«Մարտի 9-ից ի վեր Ցերմատ-Արոլա քայլարշավային արահետում ակտիվորեն որոնվող վեց անձանցից հինգին (խմբ․՝ մարտի 10-ի) երեկոյան մահացած են գտել», - ոստիկանության հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ երեք փրկարարներից և մեկ ոստիկանից բաղկացած խումբը զոհերի մարմինները հայտնաբերել է տեղի ժամանակով ժամը 21:20-ին (Երևանի ժամանակով 00:30-ին):
Վեցերորդ դահուկորդի որոնումները շարունակվում են։
Վեց դահուկորդները մարտի 9-ին զբոսանքի էին գնացել Ցերմատ առողջարանային ավանից, իսկ հետո դադարել էին կապի դուրս գալ։ Դահուկորդների անհետացման մասին տեղեկատվություն ստանալուց հետո նրանց որոնման համար գործի են դրվել տարբեր միջոցներ։ Փրկարարական աշխատանքները բարդացել են եղանակային վատ պայմանների պատճառով:
Կարծիքներ