ՌԴ-ում գրեթե 17 մլն մարդ ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը. Միխայիլ Մուրաշկո

Ռուսաստանում գրեթե 17 միլիոն մարդ ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Այդ մասին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
Ռուսաստանում պատվաստումն անցկացվում Է 2020 թվականի դեկտեմբերից. երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, հունվար ամսից այն անցկացվում Է զանգվածաբար: Մայիսի 24-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Վասիլի Ակիմկինը հայտարարել Է, որ կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում Է ստացել 10 միլիոն ռուսաստանցի, իսկ ընդամենն արվել Է ավելի քան 25 միլիոն ներարկում:
Մայիսի 21-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության կենտրոնական ԳՀ ինստիտուտի գիտական աշխատանքի գծով տնօրեն Ալեքսանդր Գորելովը ասում Է, որ մայիսի 19-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում Է ստացել 24 միլիոն մարդ: Նա պատվաստման նման տեմպերը համարել Է ոչ բավարար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ