Ովքեր գործողության անմիջական մասնակից են, ինքնավստահ և ուժեղ են

Ովքեր գործողության անմիջական մասնակից են, ինքնավստահ և ուժեղ են

Վերջերս անընդհատ հիշում եմ, թե ինչպես էի տագնապ ապրում հեղափոխության օրերին, երբ չէի կարողանում դուրս գալ քաղաք ու մյուսների կողքին «կռիվ տալ»: Եվ երեկոյան, երբ փողոցները բացվում էին և կարողանում էի նաև ֆիզիկապես միանալ պայքարի մասնակիցներին, հոդս էին ցնդում բոլոր վախերն ու կասկածները:

Իհարկե, համեմատելու չէ այսօրվա իրավիճակի հետ, բայց մի բան հստակ է. նրանք, ովքեր գործողության անմիջական մասնակից են, ինքնավստահ և ուժեղ են, գիտեն իրենց գործը և որևէ կասկած չունեն, որ հաջողելու են:

Ուստի պետք է պարզապես մասնակից դառնալ պայքարի, առաջնագծին միանալ ինչպես կարող է, և մենք կհաղթենք, անպայման կհաղթենք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում