ՄՊՀ-ն սահմանել է համակենտրոնացման մասնակիցների ակտիվների և հասույթների չափերի նոր կարգավորումներ

ՄՊՀ-ն սահմանել է համակենտրոնացման մասնակիցների ակտիվների և հասույթների չափերի նոր կարգավորումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 9-ին ընդունել է «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը, համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 478-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 322-Ն որոշումը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի նոյեմբերի 16-ին։

«Որոշմամբ ի նպաստ տնտեսավարող սուբյեկտների կատարվել են համակենտրոնացման հայտարարագրման շեմերի էական փոփոխություններ։ Մասնավորապես, բարձրացվել է ակտիվների և հասույթների չափը, սահմանվել է ակտիվների և հասույթների միասնական չափ, ինչպես նաև վերացել է չափերի տարանջատումը ըստ համակենտրոնացման տեսակի։

Առավել հստակեցվել և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում ընդունված փոփոխություններին համահունչ բարեփոխվել են համակենտրոնացման հայտարարագրման կարգին և հայտարարագրի ձևին առնչվող կարգավորումները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում