Իրանը կմիանա Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի եռակողմ բանակցություններին
Թեհրանը կմիանա Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի եռակողմ բանակցություններին՝ Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով, գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ աղբյուրի, այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։
Հարցին, թե Իրանը պատրա՞ստ է միանալ համապատասխան եռակողմ շփումներին՝ Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսությունը լուծելու համար, Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարը դրական է պատասխանել։
«Այո, մենք էլ կմիանանք»,- ասել է նա։
Կարծիքներ