Պեկինի Օլիմպիական խաղերի պատվին Լոզանի օլիմպիական թանգարանից Չինաստան է տեղափոխվել ջահերի եզակի հավաքածու

Չինաստանում հանդիսավորությամբ են նշել առաջիկա ձմեռային օլիմպիական խաղերի կրակի մուտքը: Այն տեղափոխվել է Պեկինի օլիմպիական աշտարակ և ներկայացվել է համընդհանուր ցուցադրության: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։
Միաժամանակ Լոզանի օլիմպիական թանգարանից Չինաստան է տեղափոխվել ևս մեկ արժեքավոր ծանրոց՝ ջահերի եզակի հավաքածու։ Դրանք կցուցադրվեն նույն դահլիճում ՝ 2022թ. կայանալիք մարզահանդեսի կրակի հետ միասին:
Ցուցահանդեսը ստացել է «Ժամանակի և տարածության մեջ թափանցող կրակը» անվանումը:
«Մենք որոշեցինք ցուցահանդեսն անցկացնել հենց այստեղ, որպեսզի այցելուները կրկին զգան օլիմպիական խաղերի հմայքը, ընկղմվեն այս յուրահատուկ մթնոլորտում »,- ասվում է «Պեկին- 2022» կազմկոմիտեի հայտարարությունում։
Ցուցահանդեսում այցելուները կտեսնեն նախորդ գրեթե բոլոր խաղերի ջահերն ու ջահակիրների համազգեստը, ծանոթանալ փոխանցավազքի պատմությանը:
Ցուցանմուշները ներկայացված են ժամանակագրությամբ: Դրանցից ոմանք նույնիսկ առանձին տաղավարներ ունեն՝ յուրատեսակ պատմություններով: Օրինակ՝ 1988թ. Կալգարիի օլիմպիական կրակի փոխանցավազքի մասին: Տարածությունը 18000 կիլոմետր էր, որը հաղթահարվեց 88 օրում։ Այն մասնավորապես եղավ Ինուվիկ քաղաքում, որը գտնվում է Արկտիկական շրջանի մեջ, որտեղ ջերմաստիճանը 0-ից ցածր է 30 աստիճանով:
Կազմակերպիչները կպատմեն նաև «Լիլեհամեր -1994»- ի մասին: Խաղերի պատմութունում առաջին անգամ երկու պարաշյուտիստներ կրակը օդում փոխանցեցին միմյանց, իսկ փոխանցավազքի վերջին փուլում Շտայն Գրուբենը օլիմպիական ջահը ձեռքին դահուկացատկ կատարեց:
Պեկինի բնակիչները ցուցահանդես կկարողանան այցելել մինչև 2022թ. մարտի 14-ը, երբ տեղի կունենա պարալիմպիկ խաղերի փակման արարողությունը:
Կարծիքներ