Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Աբբաս Արաղչիի միջև։
Քննարկվել են օրակարգային և ՀՀ-Իրան համագործակցությանը վերաբերող հարցեր։
«Զրույցում անդրադարձանք օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված երկկողմ համագործակցությանն այն ոլորտներում, որոնք կարող են հետագայում օգուտ բերել քաղաքացիներին»,- X-ի իր էջում գրել է Միրզոյանը։
Կարծիքներ