Հնդկաստանում գրանցվել է 1901 թվականից ի վեր ամենաշոգ հոկտեմբերը
Հնդկաստանում գրանցվել է 1901 թվականից ի վեր ամենաշոգ հոկտեմբերը: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով Հնդկաստանի օդերևութաբանական դեպարտամենտի (IMD) գլխավոր տնօրեն Մրուտյունջայ Մոհապատրային։
Գլխավոր տնօրենի խոսքով՝ հոկտեմբերին հանրապետության ողջ տարածքում նախկինում գրանցված օդի միջին ջերմաստիճանը կազմել է 25,69 աստիճան։ Այս տարի այս ցուցանիշը հասել է 26,92 աստիճանի։ Սա 1901 թվականից ի վեր գրանցված հոկտեմբերի ամենաբարձր միջին ջերմաստիճանն է, ասել է նա:
Մասնագետի խոսքով՝ Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում առնվազն երկու շաբաթ է, ինչ ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-ից 5 աստիճանով:
«Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում օդի ավելի ցածր ջերմաստիճանի համար քամի է անհրաժեշտ: Եղել են պոռթկումներ, որոնք թույլ չեն տվել, որ ջերմաստիճանը (տարածաշրջանում) իջնի»,- ասել է նա։
Հնդկաստանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 1-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ երկրում գրանցվել է ծայրահեղ շոգի հետ կապված հիվանդության 40 հազար 272 դեպք:
Կարծիքներ