25-ամյա կոմպոզիտորի դին հայտնաբերվել է Սևանի ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա. ՓԾ-ն մանրամասներ է հայտնում
25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին հայտնաբերվել է հունիսի 3-ին ժամը 11։32-ին Սևանի ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Անահիտ Մնացականյանը, նախնական տվյալով, հայտնաբերվել է ջրահեղձ եղած վիճակում, քննության ընթացքում կնշանակվեն փորձաքննություններ մահվան պատճառները հասկանալու համար։
Կարծիքներ