Լավ ժամանակ ենք անցկացնելու, ձեռք բերեք տոմսերը. 50 Cent-ն անդրադարձել է իր երևանյան համերգին

Լավ ժամանակ ենք անցկացնելու, ձեռք բերեք տոմսերը. 50 Cent-ն անդրադարձել է իր երևանյան համերգին

Հայտնի ռեփեր 50 Cent-ը «Ֆեյսբուք»ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք համերգին։

Համերգը կայանալու է հուլիսի 1-ին: Գրառման մեջ ասված է.

«Երևան, Հայաստան․․․ Հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա «ՀԱՅԱ» փառատոնը: Մենք լավ ժամանակ ենք անցկացնելու: Բաց մի թողեք: Ձեռք բերեք տոմսերը հիմա»,- գրել է ռեփերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում