Սուտ է, թե ես ասել եմ ադրբեջանցիները լավ են վերաբերվում մեր գերիներին. Մարիա Կարապետյան

Սուտ է, թե ես ասել եմ ադրբեջանցիները լավ են վերաբերվում մեր գերիներին. Մարիա Կարապետյան

Երեկ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ-ում ասել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը կարծում է, որ մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում: Այսօր Մարիա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հերքեց լուրը, որակելով Սամսոնյանի խոսքը որպես սուտ և զրպարտություն

«Գուցե ընդդիմադիր երևալու բարդույթը չհաղթահարելու պատճառով երեկ առավոտյան ԱԺ նիստը բացվեց սկանդալով՝ նիստի փակ լինելու կապակցությամբ: Եվ ես ասեցի, որ փակ նիստի շուրջ այս աղմուկը քաղաքական դիվիդետներ հավաքելու համար է, պարոն Մարուքյանն ասաց, որ ես րպիտի նման բան ասեի ես էլ ասել եմ՝ եթե շարունակեն նման պահվածքը, ես էլ շարունակելու եմ ասել, որ նրանք քաղաքական դիվիդենտներ են հավաքում գերիների հարցի շուրջ: Պարոն Մարուքյանն ինձ անվանեց ադրբեջանասեր և թրքասեր, իսկ տիկին Սամսոնյանը դա արդեն ասեց ամբիոնից: Այդ հնչած սւոտը ձև է նիստը փակ անելու մասին»,-ասաց պատգամավորը:

Մարիա Կարապետյանն ընդգծեց՝ համացանցում պտտվող տեսանյութերից հետո երևակայությունից դուրս է, որ ԱԺ որևէ պատգամավոր ասեր, թե մեր գերիների հետ լավ են վերաբերվում: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում