Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները կանցկացնեն համատեղ նիստ

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները կանցկացնեն համատեղ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Արձանագրելով Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունների խորացող զարգացումը` ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանական շփումների ակտիվացման նոր ձևաչափեր մշակելու առաջարկով:

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար ու ողջունել ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնությունը: Խոսելով տարածաշրջանային զարգացումներից` Նիկոլոզ Սամխարաձեն նշել է, որ Վրաստանը սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Կողմերը քննարկել են նաև հայ-վրացական օրակարգին վերաբերող և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում