19-ամյա երիտասարդը Twitter-ի բոտ է ստեղծել, որը հետևում է թռիչքներին. Իլոն Մասկը փորձել է վճարել նրան որպեսզի ջնջի բոտը

 19-ամյա երիտասարդը Twitter-ի բոտ է ստեղծել, որը հետևում է թռիչքներին. Իլոն Մասկը փորձել է վճարել նրան որպեսզի ջնջի բոտը

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Մկրտչյանն իր էջում գրում է․

«19 տարեկան մի ծրագրավորող Թվիթերում բոտեր է սարքել, որոնք օգտվելով ավիացիոն բաց տվյալներից պարբերաբար տեղեկացնում են Իլոն Մասկի, Ջեֆ Բեզոսի, Բիլ Գեյթսի և այլ հայտնի մարդկանց անձնական ինքնաթիռների գտնվելու վայրերի մասին (վերելք/վայրէջք): Ասում են Մասկը առաջարկել է 5000 դոլար այդ երիտասարդին, որպեսզի ջնջի Թվիթերի բոտը, որին հետևում են ավելի քան 90 000 օգտատերեր: Ծրագրավորողը պահանջել է Tesla Model 3 և 50.000 դոլար  Մասկից դեռ արձագանք չկա»,- գրել է նա։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում