Մոսկվա-Բրատսկ չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում

Մոսկվա-Բրատսկ չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում

Մոսկվայից Բրատսկ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի Տոլմաչևո օդանավակայանում՝ ուղևորներից մեկի հիվանդության պատճառով, ՏԱՍՍ-ին հայտնել են Նովոսիբիրսկի տրանսպորտային դատախազությունից։

«Ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել ուղևորի հիվանդության պատճառով: Ուղևորը հոսպիտալացվել է: Ինքնաթիռը շարունակել է երթուղին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ինքնաթիռը մոտ մեկ ժամ է անցկացրել Նովոսիբիրսկի օդանավակայանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում