Մարտակերտի բնակչի քարտը գողացել են, ավելի քան 1 մլն դրամ կանխիկացրել. բերման է ենթարկվել համագյուղացին
Ապրիլի 21-ին Մարտակերտի շրջանի բնակիչ Կ. Ի-ն (ծնված 1999թ.) դիմել է Արցախի ոստիկանություն, որ 2021թ. սեպտեմբերի 9-ին իր հեռախոսահամարին հաղորդագրություն է ստացել՝ իրեն պատկանող «Արցախբանկ» բանկային քարտից ելքագրված 431 հազար ՀՀ դրամի մասին, այնուհետև նույն թվականի հոկտեմբերի 4-ին ստացվել է ևս մեկ հաղորդագրություն՝ 321 հազար 500 ՀՀ դրամի ելքագրման մասին «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակից:
Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունից՝ նշելով, որ 2021թ. նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 10-ը ինքը գտնվել է բնակավայրից հեռու և բանկային քարտը նախապես տեղադրած է եղել տան ննջասենյակում, իսկ դեկտեմբերի 10-ին տուն վերադառնալուց հետո ստացել է ևս մեկ հաղորդագրություն՝ իր հաշվից 393 հազար 900 ՀՀ դրամ բանկոմատի միջոցով ելքագրվելու մասին:
Համոզվելով, որ ննջասենյակից հափշտակված են բանկային քարտն ու գաղտնաբառը՝ Կ. Ի-ն «Արցախբանկ» ՓԲԸ Դրմբոնի մասնաճյուղում դադարեցրել է բանկային քարտի գործունեությունն ու ստացել նոր պլաստիկ քարտ:
Պատճառված վնասի չափը կազմում է 1 միլիոն 146 հազար 400 ՀՀ դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. դեկտեմբերի 6-ի ժամը 16:00-ի սահմաններում Կ. Ի-իի տան ննջասենյակից նշված բանկային քարտը գողացել է իր համագյուղացի Ա. Մ-ն (ծնված 2000թ.), այնուհետև դեկտեմբերի 7-ին ՀՀ Երևան քաղաքում կանխիկացրել նշված քարտում առկա գումարը և ծախսել իր անձնական կարիքների համար:
Ա. Մ-ն բերման է ենթարկվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Կարծիքներ