Տոկիոն անվճար ծովամթերք է բաժանում տեղացի ձկնորսներին աջակցելու համար
Տոկիոն անվճար ծովամթերք է բաժանում կորոնավիրուսի ֆոնին տուժած տեղացի ձկնորսներին աջակցելու համար, հաղորդում է RG-ը:
Տոկիոյի Իկեբուկուրո շրջանի խանութներից մեկում գնորդներին այսօր առաջարկել են 100 գրամանոց ձկան ֆիլե: Ակնկալվում է բաժանել 400 կգ ծովամթերք, որը ձեռք է բերվել պետական սուբսիդիաների հաշվին:
Նման արշավներ են իրականացվում նաեւ այլ շրջաններում: Ծովամթերքի անվճար բաշխմանն ընդհանուր առմամբ կմասնակցի 127 խանութ:
Կարծիքներ