ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունը պատժամիջոցներ է սահմանել գրաֆիտային էլեկտրոդների չինական մատակարարի դեմ, որն առանցքային տարր է պողպատի արտադրության մեջ, ինչպես նաեւ իրանական 12 պողպատ ու մետաղական այլ արտադրանք արտադրողների եւ իրանական խոշոր մետաղագործական ու հանքարդյունաբերության հոլդինգի վաճառքի 3 արտասահմանյան ձեռնարկությունների դեմ: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ ֆիննախի կայքում:
«Իրանի մետաղագործական հատվածը իրանական ռեժիմի համար եկամուտների կարեւոր աղբյուր է՝ հարստություն ստեղծելով նրա կոռումպացված առաջնորդների համար եւ ֆինանսավորելով գործունեության մի ամբողջ շարք նողկալի տեսակներ, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի տարածումը եւ դրա առաքման միջոցները, արտասահմանյան ահաբեկչական խմբերի աջակցությունը եւ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում մարդու իրավունքների տարբեր խախտումները»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Նշվում է նաեւ, որ նշված գործողությունները ձեռնարկվել են 13871 գործադիր հրամանի համաձայն, որը պատժամիջոցներ է սահմանում իրանական տնտեսության մի շարք հատվածների դեմ, ներառյալ Իրանի պողպատաձուլական հատվածը, որոնք շարունակում են զգալի եկամուտներ բերել իրանական ռեժիմին:
Կարծիքներ