Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների վերաբերյալ ԵԽ բանաձևին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների վերաբերյալ ԵԽ բանաձևին

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Եվրախորհրդարանի հուլիսի 8-ի լիագումար նիստում ընդունված բանաձևը, որում ասվում է, որ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության վրա կիրառվում են ճնշումներ, գրում է Ermenihaber-ը։

Թուրքիայի արտգործնախարարությունը  բանաձևը որակել է որպես երկերեսանիության կողմնակալ մոտեցման դրսևորում և պնդել, որ զեկույցի բովանդակությունը չի արտացոլում ճշմարտացիությունը։ Նշվել է նաև, որ բանաձևը կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա։  

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում հատուկ ուշադրություն է դարձվել քրդամետ ԺԴԿ-ի գործունեությունը կասեցնելու հարցով դատական գործընթացքներին՝ հիշեցվելով, որ կուսակցության շուրջ 4000 անդամ բանտարկված է, իսկ ԺԴԿ-ի հնարավոր փակումը լուրջ քաղաքական սխալ կլինի, կհարվածի բազմազանության և ժողովրդավարության սկզբունքներին, ինչի հետևանքով Թուրքիայում միլիոնավոր ընտրողներ չեն ունենա իրենց ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում