Արգելի ՀԷԿ-ի ջրավազանում իրականացվում են ստորջրյա որոնողական աշխատանքներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 29-ին, ժամը 16:27-ին տեղեկություն է ստացել, որ Արգելի ՀԷԿ-ի ջրավազանում նկատվում է քաղաքացու դի։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկական մարտական հաշվարկ։
Ջրափրկարարներն իրականացնում են ստորջրյա որոնողական աշխատանքներ։
Կարծիքներ