Անհայտ անձը կրակ է բացել Սպիտակ տան մոտակայքում
Անհայտ անձը Սպիտակ տնից մոտ 2կմ հեռավորության վրա կրակ է բացել։
Տղամարդը ավելի քան 20 անգամ կրակել է այցելուների ուղղությամբ բաց շքամուտքում: Նրանք ստիպված էին թաքնվել ռեստորանի ներսում: Հարձակվողը ծանր վիրավորել է երկու մարդու: Ոստիկանությունը ենթադրում է, որ նրանցից մեկը հարձակվողի թիրախն է եղել: Այս պահին տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Ականատեսները հայտնել են, որ հարձակումից հետո տղամարդը դիմել է փախուստի դեպի Լոգան: Այս պահին նա հետախուզվում է:
Կարծիքներ