Բեյրութում տեղի ունեցած ողբերգությունը սահմռկեցուցիչ է. Արցախի Նախագահ

Բեյրութում տեղի ունեցած ողբերգությունը սահմռկեցուցիչ է.  Արցախի  Նախագահ

Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․

Բեյրութում տեղի ունեցած ողբերգությունը սահմռկեցուցիչ է. այն ցնցել է ողջ մարդկությանը:

Զոհերի և վիրավորների թիվն անգամ ժամեր անց, ցավոք, շարունակում է աճել. հայկական գաղթօջախը ևս կորուստներ ունի: Անընդհատ կապի մեջ լինելով Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Մշտական ներկայացուցչության, Լիբանանում ՀՀ դեսպանության և հայ համայնքի պատասխանատուների հետ՝ արցախահայության, իշխանությունների ու անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին:

Այդ ծանրագույն իրավիճակը հաղթահարելու համար համբերություն և տոկունություն եմ մաղթում, ասված է նախագահի հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում