Նյու Յորքում կենդանաբանական, բուսաբանական այգիները կվերաբացվեն, կվերսկսվեն սպորտային մրցաշարերը՝ առանց հանդիսատեսի. ТАСС
Հուլիսի 20-ից ԱՄՆ Նյու Յորք քաղաքում կենդանաբանական, բուսաբանական այգիները կվերաբացվեն, կվերսկսվեն սպորտային մրցաշարերը՝ առանց հանդիսատեսի, իսկ կինոթատրոնները, թանգարաններն ու առևտրի կենտրոնները կշարունակեն փակ մնալ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ը, քաղաքային իշխանությունները մեկնարկում են սահմանափակումների թուլացման 4-րդ փուլը՝ համաճարակային իրավիճակի շարունակական բարելավմամբ պայմանավորված, քանի որ նախօրեին անցկացված 78 239 թեստից միայն 776-ն է եղել դրական, վարակից մահացել է 10 մարդ:
Ըստ այդմ, 4-րդ փուլը նախատեսում է նահանգային իշխանությունների սահմանած չափորոշիչներով դպրոցների վերաբացում և թույլ է տալիս ռիսկային չհամարվող աշակերտների հասանելիություն սովորական շրջանին բնորոշ հաճախելիության 33%-ի չափով: Կենդանաբանական և բուսաբանական այգիներն էլ կարող են ընդունել հնարավոր այցելուների 30-ի չափով, իսկ վերսկսվող սպորտային մրցաշարերը կանցկացվեն առանց հանդիսականների:
Կարծիքներ