Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 14 միլիոնը. ТАСС

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 14 միլիոնը. ТАСС

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 14 միլիոնը:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, կորոնավիրուսով մինչ այժմ 14 037 021 մարդ է վարակվել, որոնցից 600 665-ը մահացել է: Վարակման դեպքերի ամենաբարձ ցուցանիշը ԱՄՆ-ում է գրանցվել՝ 3 638 002 դեպքով, որին հաջորդում են Բրազիլիան (2 046 328) և Հնդկաստանը (1 003 832):

Ռուսաստանը վարակման դեպքերի թվով 4-րդն է՝ մինչ այժմ վարակվել է 759 203 մարդ, որից 539 373-ը ապաքինվել է, 12 123-ը՝ մահացել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում