ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացրել
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Կարծիքներ