Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց
Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանք նախարարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել անհետ կորած զինծառայողներին գտնելու ուղղությամբ:
Ակցիայի սկզբում զինծառայողների հարազատների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Աշոտ Հաջյանը նշեց, որ կառավարությունում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն արդեն զբաղվում է անհետ կորած զինծառայողների հարցերով:
Նոյեմբերի 23-ից սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպումներ է ունենում արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Վարչապետն անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներին առաջարկել էր ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հայտարարել է, որ հայկական կողմից կան անհետ կորած մի քանի հարյուր զինվորներ:
Կարծիքներ