Ժերար Դեպարդիեն փակում է Ռուսաստանում իր պրոդյուսերական կենտրոնը

Ժերար Դեպարդիեն փակում է Ռուսաստանում իր պրոդյուսերական կենտրոնը

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն փակում է Ռուսաստանում իր պրոդյուսերական կենտրոնը։ Որոշումը կապված է նախագծերի դադարի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Դեպարդյեի ընկեր և պրոդյուսեր Առնո Ֆրիլիին։

«Այս կառույցը ստեղծվել է աուդիովիզուալ նախագծերի մշակման համար: Առանց ակտիվ աշխատանքի այս համակարգը անօգուտ է, քանի որ այն ծախսեր է պահանջում նույնիսկ պարապուրդի ժամանակ: Նոր կառույց կարող է բացվել, երբ նախագծերում ավելի կոնկրետություն լինի»,- ասել է պրոդյուսերը:

Միևնույն ժամանակ, Ֆրիլը նշել է, որ որոշումը ոչ մի կերպ կապված չէ ռուս֊ուկրաինական պատերազմի հետ։ «Ինչ վերաբերում է Ժերարդին, ապա նա դեռ շատ մոտիվացված է Ռուսաստանում նախագծերին մասնակցելու համար»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում