Իսրայելում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել վարչապետ Նեթանյահուի քաղաքականության դեմ
Իսրայելում մարտի 30-ին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարության քաղաքականության դեմ: Այս մասին գրում է DW-ն։
Թել Ավիվում հազարավոր ցուցարարներ պահանջել են արտահերթ ընտրություններ և վերադարձնել տուն ՀԱՄԱՍ-ի կողմից գերևարված բոլոր պատանդներին։
Բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներից հետո բերման է ենթարկվել 16 մարդ, ոստիկանությունը նաև ջրցան մեքենաներ է կիրառել Այալոն մայրուղու երթեւեկությունը փակած ցուցարարների դեմ։
«Անմիջապես նրանց տուն բերեք» կարգախոսով ակցիաներ անցկացվել են նաև Իսրայելի այլ քաղաքներում, այդ թվում՝ Երուսաղեմում, որտեղ ցուցարարները փորձել են ճեղքել Նեթանյահուի նստավայրի մոտ կանգնած ոստիկանական շղթան։
Իսրայելի ռազմական հետախուզության նախկին ղեկավար, գեներալ Ամոս Մալկան Կեսարիայում մասնակցել է բողոքի ակցիային՝ կոչ անելով Նեթանյահուին հրաժարական տալ։
Կարծիքներ