Չինաստանն ավարտել է սեփական տիեզերակայանի կառուցման առաջին փուլը
Չինաստանը հայտարարել է «Tiangong» ազգային ուղեծրային կայանի շինարարության առաջին փուլը հաջողությամբ ավարտելու մասին։
«Պատրաստվել են ինժեներական բոլոր համակարգերը, կատարվել են տիեզերակայանի կառուցման փուլին անցնելու բոլոր պայմանները»,- ասվում է համապատասխան վարչության հաղորդագրությունում։
Չինական ուղեծրային կայանի «Tianhe» բազային մոդուլն ուղեծիր է դուրս բերվել 2021 թվականի ապրիլի 29-ին։ Աշխատանքային տարվա ընթացքում կայան այցելել է երեքական հոգուց բաղկացած երկու անձնակազմ՝ երեք բեռնատար տիեզերանավ և երկու մարդատար տիեզերանավ։
Ամբողջական ուղեծրային կայանի ստեղծումը պետք է ավարտվի 2022 թվականին։ Բազային մոդուլի համար նախատեսված է ևս վեց տիեզերական արձակում: Մասնավորապես, նախատեսվում է դրան ամրացնել երկու լաբորատոր մոդուլ՝ Վենտիան և Մենտիան։
«Tiangong» կայանի ընդհանուր քաշը, որը կգտնվի 400 կմ բարձրության վրա, ավարտից հետո կկազմի մոտ 90 տոննա։ Այն հինգ անգամ փոքր կլինի, քան Միջազգային տիեզերական կայանը և ի վիճակի կլինի տեղավորել անձնակազմի երեք անդամի: Չինական տիեզերակայանի կյանքը մոտ 10 տարի է։
Կարծիքներ