Չինաստանն ուղեծիր է արձակել օդերևութաբանական արբանյակ

Չինաստանն ուղեծիր է արձակել օդերևութաբանական արբանյակ

Չինաստանը հաջողությամբ նոր FY-4B օդերևութաբանական արբանյակն արձակել է ուղեծիր՝ օգտագործելով Long March-3B հրթիռակիրը։ Այս արձակումը հրթիռակրի անընդմեջ 372-րդ արձակումն է, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Արձակումը տեղի է ունեցել հինգշաբթի՝ հունիսի 3-ին, Պեկինի ժամանակով ժամը 00: 17-ին՝ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգի Սիչան կոսմոդրոմից:

FY-4B- ն օդերևութաբանական արբանյակների նոր սերունդ է գեոստացիոնար ուղեծրերում: Այն կօգտագործվի օդերևութաբանական հետազոտությունների, եղանակի կանխատեսման և բնական աղետների նախազգուշացման համար:

Արբանյակը և հրթիռակիրը մշակվել են Շանհայի տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի և Չինաստանի հրթիռային տեխնիկայի հետազոտման ինստիտուտի կողմից: Երկու հաստատություններն էլ Չինաստանի ավիատիեզերական գիտության և տեխնոլոգիայի կորպորացիայի / CASC / մաս են կազմում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում