Ֆինլանդիայի նախագահը պաշտպանել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանը փակելու կառավարության որոշումը
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը պաշտպանել է Ռուսաստանի հետ սահմանին ճանապարհային անցակետերն անժամկետ փակելու կառավարության որոշումը։
«Արևելյան սահմանը փակ պահելու որոշումը ճիշտ է», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ապրիլի 6-ին «Yle TV»-ին տված հարցազրույցում ասել է Ստուբը:
Նա նշել է, որ սահմանը փակ է, որպեսզի փախստականների հետ կապված իրավիճակը չդառնա անվերահսկելի, իսկ կառավարության գործողությունները օգնեցին խուսափել քաոսից։
Ապրիլի 4-ին Ֆինլանդիայի նախարարների կաբինետը որոշում է կայացրել անժամկետ փակել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերը: Դրանք փակ էին դեռ 2023 թվականի նոյեմբերի վերջից՝ ըստ Ֆինլանդիայի իշխանությունների՝ փախստականների անվերահսկելի ժամանման պատճառով։
Կարծիքներ