Պալմա կղզում հրաբուխի ժայթքումից հետո հողի մակարդակը բարձրացել է
Կանարյան կղզախմբի մեջ գտնվող Պալմա կղզում, որտեղ հրաբուխն օրեր շարունակ չի դադարում գործել, հողի մակարդակը բարձրացել է ավելի քան 10 սմ-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իսպանիայի Թագավորության Ազգային երկրաբանական ինստիտուտը:
Վերջին շրջանում Պալմայի վրա ուժեղացել է սեյսմոլոգիական ակտիվությունը: Մասնավորապես, գրանցվել են հարյուրավոր երկրաշարժեր, որոնց մագնիտուդը, սակայն, չի գերազանցել 4.9-ը:
Պալմա կղզու վրա հրաբխի ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 19-ին: Լավայի հոսքերը ոչնչացրել են ավելի քան 2 հազար շինություններ, դրանք թափվել են օվկիանոսը, ինչի հետևանքով մթնոլորտ վտանգավոր գազեր են արտանետվել:
Անվտանգության նկատառումներից ելնելով կղզուց տարհանվել է շուրջ 7 հազար մարդ: Տուժածներ չկան:
Կարծիքներ