Արգելվում են հարսանյաց միջոցառումները, հուղարկավորությունը 20 հոգուց ոչ ավելի․ կարանտին՝ Ստեփանակերտում
Ստեփանակերտի քաղաքապետը որոշում է ստորագրել կորոնավիրուսի հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին։
Կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները եւ սահմանափակումները ներկայացվում է ստորեւ․
Անձին 14 օրացույցային օրով ինքնամեկուսացման հրահանգ տրվում է հետևյալ դեպքերում՝
1) անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատման դեպքում, եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման.
2) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատում ունեցող անձի հետ շփում ունենալու դեպքում՝ սկսած շփման վերջին օրվանից:
Այն դեպքում, երբ ինքնամեկուսացման ընթացքում անձի մոտ հաստատվում է վարակի առկայությունը, ինքնամեկուսացումը երկարաձգվում է մինչև անձի բուժումը կամ վարակի բացակայության փաստի հաստատումը:
3.Ինքնամեկուսացված անձի նկատմամբ իրականացվում է օբսերվացիա:
Հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումներ
Արգելվում են հանրային միջոցառումները, այդ թվում՝
1) տոնական (ներառյալ` ծննդյան տարեդարձի, հարսանյաց, նշանադրության) և հիշատակի միջոցառումները, բացառությամբ հուղարկավորության և հոգեհանգստի արարողությունների՝ 20-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.
2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ).
3) փակ տարածքներում հանրային միջոցառումները:
Սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունը, լիազոր մարմինը և համայնքը:
Առանձին հաստատություններում կիրառվող սահմանափակումներ
Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:
Այլ միջոցառումներ եւ սահամանափակումներ
7. Համայնքի ամբողջ տարածքում կիրառվում են անհատական պաշտպանության միջոցներ՝ համաձայն լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկի, կիրառման դեպքերի և կարգի:
8.Տնտեսական գործունեության առանձին տեսակների, ծառայությունների մատուցման և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում: Սույն կանոնի պահպանման նկատմամբ սահմանվում է վերահսկողություն՝ օրենքով սահմանված կարգով:
9.Հավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում:
Կարծիքներ