Ճապոնիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի արևելքում՝ Տոկիոյի մերձակայքում, 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, սակայն ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հայտնում է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոչիգի պրեֆեկտուրայում։ Օջախն ընկել է 50 կմ խորության վրա։
Ըստ Ճապոնիայի միջուկային կարգավորման մարմնի՝ տարածաշրջանում տեղակայված միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ Տոչիգիի հարևանությամբ գտնվող Իբարակի պրեֆեկտուրայում գտնվող Tokai-2 ատոմակայանում, արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել:
Երկրաշարժի պատճառով Տոկիո-Աոմորի գծի արագընթաց գնացքների երթուղին ժամանակավորապես դադարեցվել է։ Պատճառը հոսանքազրկումն էր։
Կարծիքներ