Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է երկրում ներքին չվերթներն արգելելու օգտին
Շաբաթ ֆրանսիացի օրենսդիրները քվեարկել են ներքին չվերթները չեղարկելու օգտին այն երթուղիներով, որոնք կարող են իրականացվել գնացքներով առավելագույնը 2,5 ժամում, քանի որ կառավարությունը ձգտում է կարճատել ածխաթթու գազի արտանետումները, երբ ավիափոխադրումների ոլորտը վերականգնվում է համաշխարհային համավարակից, հաղորդում է Reuters-ը:
Այդ միջոցառումըը կլիմայի մասին առավել լայն օրինագծի մասն է, որն ուղղված է 2030 թվականին ածխածնի արտանետումների 40 տոկոսով կրճատմանը՝ ի տարբերություն 1990 թվականի մակարդակի՝ չնայած ակտիվիստները մեղադրում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այդ հարցի շուրջ խոստումները չկատարելու մեջ:
Քվեարկությունը կայացել է այն բանից մի քանի օր անց, երբ կառավարությունը հայտարարել էր, որ 4 միլիարդ եվրոյի չափով իր ներդրումը կունենա Air France ավիաընկերության վերակապիտալացման հարցում:
Կարծիքներ