ՀՀ ԱԳ նախարարի պնդմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա (տեսանյութ)
Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ պահի վարեն բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա: Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրում պետք է լինի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը: «Ադրբեջանի կառավարության փոխարեն ես կկենտրոնանայի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա: Այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություններ չի վարվում»,- հավելել է Միրզոյանը:
Կարծիքներ