Պեսկովը բացատրել է, թե ինչու է Ռուսաստանը անհրաժեշտ համարում զինված ուժերը Ուկրաինայի հետ սահմանների մոտ պահելը

Պեսկովը բացատրել է, թե ինչու է Ռուսաստանը անհրաժեշտ համարում զինված ուժերը Ուկրաինայի հետ սահմանների մոտ պահելը

Լարված իրավիճակի և ՆԱՏՕ-ի գործողությունների պատճառով ռուսական զորքերը մնում են Ուկրաինայի սահմանների մոտ, բայց Ռուսաստանի տարածքում։ Այս մասին կիրակի օրը CNN- ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքեր կան, շատ լարված իրավիճակի պատճառով մենք անհրաժեշտ ենք համարում այնտեղ զորքեր պահել»,- ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ տարածաշրջանում դիտվում են ՆԱՏՕ-ի ինքնաթիռների թռիչքներ, իսկ դաշինքի ենթակառուցվածքը շարժվում է դեպի ռուսական սահմաններ։ «Մենք պետք է պատասխան տանք, նախազգուշական միջոցներ ձեռնարկենք, դրա համար էլ մեր զինվորականներն այնտեղ են մեր տարածքում»,- հավելել է ՌԴ ղեկավարի խոսնակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում