Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ

Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպումը տևել է մոտ 5 ժամ, ինչը նշանակում է՝ համատեղ աշխատանքը շատ է։

Այս մասին Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում հայտնել է  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ շարունակելով.

«Մանրամասն անդրադարձ ունեցանք ամբողջ երկկողմ օրակարգին։ Քննարկել ենք և՛ տրանսպորտային կապի, և՛ երկկողմ առևտրի հարցերը, անդրադարձել ենք հումանիտար, ավիացիոն ոլորտում համագործակցությանը, նաև զբոսաշրջությանը: Հատկապես մեծ տեմպով վերջին շրջանում զարգանում է զբոսաշրջությունը երկու երկրների միջև»:

Ըստ Օվերչուկի՝ հատկապես մեծ տեմպով վերջին շրջանում զարգանում է զբոսաշրջությունը երկու երկրների միջև։ Միայն 2023 թվականին Ռուսաստանից Հայաստան մոտ 1 միլիոն մարդ է եկել։

«Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն, մեծ պահանջարկ ունի, մեր երկրից սիրում են գալ, այստեղ միշտ զգում են երկրի ու հայ ժողովրդի ջերմությունը»,- նշել է ՌԴ փոխվարչապետը՝ եզրափակելով, որ պետք է ջանքեր գործադրվեն երկու երկրների կապերն առավել ամրապնդելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում