Պարտականությունները իրականում իրավունքներն ուժեղացնելու համար են. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույցներ պետության մասին» շարքում անդրադարձել է քաղաքացու իրավունքներին ու պարտականություններին։
Ըստ նրա, իրավունքն ու պարտականությունը միմյանց հայլին են։ «Երբ կա կյանքի իրավունք, կա չսպանելու պարտականություն կամ ավտոմեքենան կանոններով վարելու պարտականություն, որ ուրիշների կյանքը վտանգի տակ չդնենք։ Երբ կա սեփականության իրավունք, կա չգողանալու պարտականությւոն, ուրիշի ունեցվածքը չվնասելու պարտականություն, որ ապահովվի սեփականության իրավունքը»,- ասել է նա՝ հավելելով, որ պարտականությունները իրականում իրավունքներն ուժեղացնելու համար են։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարծիքներ