Փառուխում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը դարձել է պատճառ, որպեսզի ռուսաան կողմը արգելի ԱԺ պատգամավորների մուտքը Ստեփանակերտ
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ անցած մեկ օրվա ընթացքում Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ մեկ զինծառայող վիրավորվել է։ Ինչպես հայտնել է ՌԴ ՊՆ-ն՝ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմերի հետ, միջադեպը կարգավորել է։
Թերևս փաստ է, որ վերջին մի քանի՝ գոնե 10 օրում Արցախում հայ-ադրբեջանակա սահմանաին պահպանվում էր հրադադարի ռեժիմը, սակայն երեկ Փառուխում տեղի սահմանայն միջադեպը կարծես ազդակ է եղել Ադրբեջանի կողմից, գրում է ArmeniaNews֊ը։
Եվ հավանաբար հենց սա էլ դարձել է պատճառ, որպեսզի ՌԴ խաղաղապահ ուժերը՝ ադրբեջանական սադրանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու նպատակով թույլ չտան պատգամավորների մուտքը Արցախ:
Կարծիքներ