ՃՏՊ Գյումրի քաղաքում․ Տուժածներերից երկուսի վիճակը ծանր է․ թարմացված
Այսօր լուսադեմին Գյումրի Բժշկական կենտրոն են տաղափոխվել երեք քաղաքացիներ մարմինի տարբեր վնասվածքներով։ Երկուսը այժմ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց կյանքին վտանգ է սպառնում։
Freenews-ը փորձեց տեղեկություններ ստանալ Գյումրի Բ/Կ տնօրեն Արմեն Իսահակյանից։
Բժշկի հավաստմամբ երեք տուժածները բժշկական կենտրոն ընդունվել են լուսադեմին, բազմակի պոլիտրավմաններով, կոտրվածքներով, սալջարդերով։ Նրանցից երկուսն այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, այժմ ստանում են համապատասխան բուժումներ, եւ պատրաստում ենք հետագայում վիրահատության։
Հարցին թե վերակենդանացման բաժանմունքում գտնվողներից ուրեւէ մեկի կյանքին լուրջ վտանգ սպառնում է թե ոչ․ Բ/Կ տնօրենը պատասխանեց․
Վերակենդանացման բաժանմունքում գտնվողները ունեն պոլիտրավմաններ եւ մենք չենք կարող աել թե առաջիկա ժամերի ընթացքում ինչ փոփոխություն կլինի նրանց մոտ։
Հիշեցնենք, այսօր հուլիսի 16-ին, ժամը 01։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 197 հասցեի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ո․, ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը։
Վարորդը եւ ուղեւորները (Սամվել Ն․, ծնված 1985 թ. Եւ Վլադիսլավ Պ․, ծնված 1985 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Արթուր Ո․-ի եւ Սամվել Ն․-ի առողջական վիճակները գնահատել են ծանր, իսկ Վլադիսլավ Պ․-ի առողջական վիճակը՝ միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Կարծիքներ