ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Իսրայելին՝ կապված Գազայի հատվածի և Լիբանանի հրթիռակոծման հետ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շաբաթ օրը իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Իսրայելին՝ կապված Գազայի հատվածից և Լիբանանից հրեական պետության տարածքի գնդակոծման հետ։ Այս մասին ասված է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհի՝ բանակցությունների արդյունքներով տարածված գրավոր հայտարարության մեջ։
Օսթինը ցավակցություն է հայտնել Արևմտյան ափում իսրայելա-բրիտանական երկու երկքաղաքացիների և Թել Ավիվում իտալացի զբոսաշրջիկի ահաբեկչությունների հետևանքով զոհվելու համար: Նա նաև աջակցել է Իսրայելին Լիբանանից և Գազայի հատվածից հրթիռակոծությունների առնչությամբ, որոնք վիրավորել են իսրայելցի խաղաղ բնակիչներին:
Կարծիքներ