Լուկաշենկոն կմասնակցի 2025թ․ նախագահի ընտրություններին
Ալեքսանդր Լուկաշենկոն հաջորդ տարի ևս կմասնակցի նախագահական ընտրություններին. այս մասին նա հայտնել է լրագրողներին։
«Կգնամ, կգնամ, կգնամ, փոխանցեք նրանց, որ կգնամ այս նախագահական ընտրություններին»,– Բելառուսի նախագահի խոսքերն է փոխանցում BBC-ն։ Մենք վերցրել ենք Ռադարի լուրը։
Լուկաշենկոն իշխանության ղեկին է արդեն 30 տարի․ առաջին անգամ նա հաղթել է երկրի նախագահի ընտրություններում 1994 թվականին։
Կարծիքներ