Իրանը, ՌԴ-ն եւ Թուրքիան որոշել են երկրների ղեկավարների՝ Սիրիային նվիրված հանդիպում անցկացնել 2022 թվականի սկզբին

 Իրանը, ՌԴ-ն եւ Թուրքիան որոշել են երկրների ղեկավարների՝ Սիրիային նվիրված հանդիպում անցկացնել 2022 թվականի սկզբին

 

 Իրանից, ՌԴ-ից եւ Թուրքիայից պատվիրակությունները Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլի ընթացքում պայմանավորվել են հաջորդ տարվա սկզբին երկրների ղեկավարների «Աստանայի ձեւաչափով» հանդիպում անցկացնել Թեհրանում: Այդ մասին հաղորդել Է Իրանի ԱԳ նախարարությունը: «Որոշում Է ընդունվել պետությունների ղեկավարների մասնակցությամբ «Աստանայի ձեւաչափով» գագաթնաժողով անցկացնել Թեհրանում քրիստոնեական օրացույցով հաջորդ տարվա սկզբին»,-ասվում Է Իրանի ԱԳ նախարարության կայքում դեկտեմբերի 21-ին հրապարակված հաղորդագրության մեջ: Փաստաթղթի համաձայն, այս գագաթնաժողովից առաջ հանդիպում կանցկացվի ԱԳ նախարարությունների ղեկավարների մակարդակով: Նախօրյակին Սիրիային նվիրված բանակցությունների 17-րդ փուլը մեկնարկել Է Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում: Հանդիպման ժամանակ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում Է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Թուրքիայի պատվիրակությունը՝ ԱԳՆ-ի երկկողմ քաղաքական հարաբերությունների գլխավոր տնօրեն Սելչուկ Ունալը, Իրանինը՝ ԱԳՆ-ի ղեկավարի ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջին: Սիրիայի Արաբական Հանրապետության պատվիրակությունն իր հերթին գլխավորում Է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Այման Սուսանը: Խորհրդաժողովն սկսվել Է ՌԴ-ի եւ Սիրիայի կառավարության պատվիրակությունների հանդիպումից: Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների այս փուլն անցկացվում Է դեկտեմբերի 21-22-ին: Սպասվում Է, որ մասնակիցները կքննարկեն Սիրիայի ներկայիս իրադրությունը, ապաԷսկալացման գոտիներում հանգստության պահպանման խնդիրները, կքննարկեն Ժնեւում Սիրիայի Սահմանադրական կոմիտեի աշխատանքի հեռանկարները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում