Ավստրիայում դպրոցականներով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից եւ ընկել գետը
Զալցբուրգի Դաշնային երկրամասում ռելսերից դուրս Է ընկել տարածաշրջանային մարդատար Էլեկտրագնացքը: Մեկ վագոն ընկել Է Մուրա գետը, տուժել են 17 դպրոցականներ: Հուլիսի 9-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է Կարմիր խաչի տարածաշրջանային փրկարար գործողության պետ Անտոն Շիլհերը:
«Գնացքում գտնվել են 54 դպրոցականներ: 17 հոգի թեթեւ վնասվածքներ Է ստացել»,- ասել Է Շիլհերը: Գնացքի բոլոր ուղեւորներն Ավստրիայի քաղաքացիներ են, ճշտել Է փրկարարը:
Կարծիքներ