Չումակովի կենտրոնի ղեկավարը կանխատեսել է, որ համավարակը կշարունակվի ոչ պակաս, քան մեկ տարի
Կորոնավիրուսի համավարակը կշարունակվի ոչ պակաս, քան մեկ տարի, մինչեւ COVID-19-ը դառնա սովորական սեզոնային հիվանդություն: Այդ մասին կարծում Է Չումակովի անվան կենտրոնի տնօրեն Այդար Իշմուհամետովը:
«Մենք արդեն ունենք իմունիտետ, ինչ-որ քանակության մարդիկ, ովքեր հիվանդացել են, ովքեր խելամիտ են եղել եւ ժամանակին պատվաստվել են: Ուստի, իհարկե, այդ ցիկլը, կարծում եմ, եւս մեկ տարի պետք Է շարունակվի: Իսկ հետո մենք հանգիստ ամենամյա պատվաստման կանցնենք ըստ գրիպի տեսակի, եւ (այն) կմտնի պատվաստումների ցուցակի մեջ, եւ կարծում եմ, որ ամեն բան կլինի ահա այսպես կայուն»,-ասել Է Իշմուհամետովը՝ հունվարի 11-ին հանդես գալով «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ այդ ժամանակաշրջանում կորոնավիրուսի շտամներից մեկը պետք Է դուրս մղի մնացածներին:
«Եվս մեկ տարի կտեւի արտակարգ իրադրությունը, մինչեւ որ մենք, այնուամենայնիվ, կհասնենք այն «օմիկրոնին», որը դուրս կմղի մյուսներին, եւ առկա պատվաստանյութերը կհաղթահարեն այն. ահա երկու գործոնները, որոնք մենք պետք Է միավորենք»,-հավելել Է Իշմուհամետովը:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիան մշակել եւ արտադրել Է կորոնավիրուսի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութը, որը ՌԴ առողջապահությանն նախարարության կողմից գրանցվել Է 2021 թվականի փետրվարին: Ի տարբերություն աշխարհում ստեղծված պատրաստուկների մեծամասնության, այն պարունակում Է ամբողջական, բայց սպանված Sars-Cov-2 վիրուսը, այլ ոչ թե նրա մասերը: Դեկտեմբերին Իշմուհամետովը հայտարարել Է, որ արտադրվել Է պատրաստուկի շուրջ 6 մլն չափաբաժին, 2022 թվականին պլանավորվում Է թողարկել 20-25 մլն չափաբաժին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ