Միլանի նախագահն ասել է, թե ինչով է Ա Սերիան զիջում ԱՊԼ-ին

Միլանի նախագահն ասել է, թե ինչով է Ա Սերիան զիջում ԱՊԼ-ին

«Միլանի» նախագահ Պաոլո Սկարոնին բացատրել է, թե ինչպես է, իր կարծիքով, Իտալիայի առաջնությունը պարտվում Անգլիայի Պրեմիեր լիգային։ Գրում է Armsport.am-ը։

«Մենք ունենք Եվրոպայի ամենահին և ամենատգեղ մարզադաշտերը: «Միլանը» իր մարզադաշտում վաստակում է 35 միլիոն եվրո, իսկ Պրեմիեր լիգայի ակումբները՝ ավելի քան 100 միլիոն եվրո։ Ես երբեք չեմ կարողացել քաղաքապետարանին համոզել, թե մեր ակումբին որքանով է պետք աշխարհի լավագույն մարզադաշտը, որի համար վճարում են մասնավոր ներդրողները։

Ինձ անհանգստացնում է, թե ինչ է կատարվում Ա Սերիայի և ընդհանրապես իտալական ֆուտբոլի հետ: Իտալական շուկայում հեռուստատեսային իրավունքների հետ կապված իրավիճակը լավ է ստացվել, բայց մենք դեռ չենք կարող ամբողջությամբ ստանալ այն, ինչ ցանկանում ենք։ Մենք 200 միլիոն եվրո ենք վաստակում հեռուստատեսային իրավունքներից, իսկ Պրեմիեր լիգան ստանում է 2,2 միլիարդ եվրո»,- Սկարոնիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ հղում անելով RCS-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում