Ուելսում կանայք ավելի հաճախ են վարակվում կորոնավիրուսով, քան տղամարդիկ
Համարվում է, որ ամբողջ աշխարհում տղամարդիկ են ավելի հաճախ վարակվում կորոնավիրուսով, քան կանայք: Սակայն Ուելսում վիճակագրությունը վերջին շրջանում փոխվել է:
Դեռ մարտին վարակվածների 56 տոկոսը տղամարդիկ էին, իսկ այժմ՝ 64 տոկոսը կանայք են:
Medportal-ի հաղորդմամբ՝ դա կարելի է բացատրել նրանով, որ կանայք ավելի հաճախ են շփվում հիվանդների հետ: Այդ պատճառով ռիսկի տակ են բուժքույրերը, ծերանոցներում տարեցներին խնամող կանայք:
Բացառված չէ, որ դա կարող է կապված լինել թեստավորման առանձնահատկությունների հետ: Պանդեմիայի սկզբից թեստավորել են բուժաշխատողներից, իսկ արդեն ապրիլ-մայիս ամիսներից թեստավորումներն ավելացել են: Եվ քանի որ այդ ոլորտում շատ են կանայք, նրանց մոտ ավելի հաճախ են կորոնավիրուս հայտնաբերել:
Մասնագետների խոսքով՝ Էբոլայի, Զիկա տենդի եւ խոլերայի բռնկման ժամանակ հիվանդացության բարձր մակարդակ է գրանցվել հենց կանանց մոտ:
Կարծիքներ