Արգենտինա-Բրազիլիա եզրափակչին սպասում էին բոլորը. Լիոնել Մեսսի
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հույս է հայտնել, որ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում կհաղթեն Բրազիլիայի հավաքականին։
«Արգենտինա-Բրազիլիա եզրափակչին սպասում էին բոլորը։ Մեզ սպասվում է շատ բարդ հանդիպում։ Եզրափակիչ դուրս գալը մեր առաջին նպատակն էր, որին հասանք։ Ոգևորված ենք։ Ես ցանկանում եմ որևէ տիտղոս նվաճել հավաքականի հետ»,- Մեսսիի խոսքը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11–ին։
Կարծիքներ